Նաիրա Զոհրաբյան. «Մեծամասնական ընտրակարգով ընտրակեղծարարության մեխանիզմները շատ ավելի ճկուն են»
100% համամասնական ընտրակարգին անցնելու խորհրդարանական լսումների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ կայացած ժողովրդավարական իրական կառույցներ ունեցող որևէ երկրում նման հարց երբևէ չէր ծագի, եվրոպական կառույցներն էլ չեն հասկանում հարցի փիլիսոփայությունը, քանի որ, ի վերջո, ցանկացած ընտրակարգով կարելի է անցկացնել արդար ընտրություններ։
–Բայց Հայաստանում մեծամասնական ընտրակարգով ընտրակեղծարարության մեխանիզմները շատ ավելի ճկուն, շատ ավելի օպերատիվ են և օգտակար գործողության շատ ավելի մեծ գործակից ունեն,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Նա նաև նշել է, որ ԲՀԿ–ն միացել է նման թեմայով լսումներ անցկացնելու նախաձեռնությանը, քանի որ իրենց համագումարում միաձայն ընդունված ԲՀԿ–ի ծրագրում ներառված է 100% համամասնական ընտրակարգին անցնելու դրույթը։

7or.am